Ուկրաինայում ընթացող խաղաղության բանակցությունների ֆոնին Միացյալ Նահանգները կշարունակի Կիևին զենք մատակարարել, այդ թվում՝ հարձակողական զենք, ՆԱՏՕ-ի միջոցով,- հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։
«Մենք շարունակելու ենք մեր զենքը վաճառել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է խաղաղության համաձայնագրի հասնելու համար, իսկ հետո նրանք կտրամադրեն այն Ուկրաինային, որպեսզի նրանք ունենան օդային և հրթիռային պաշտպանության հնարավորություններ, և երկրորդ՝ հարձակողական զենք, որը կօգնի նրանց շարունակել պայքարել»,-ասել է Ուիթաքերը Newsmax հեռուստաալիքի եթերում։
Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Աբու Դաբիում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Axios-ի փոխանցմամբ՝ Աբու Դաբիում բանակցությունները, ինչպես սպասվում է, կվերսկսվեն հինգշաբթի օրը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի խաղաղության բանակցություններում լավ նորություններ են սպասվում։
Սկզբնաղբյուրը՝ РИА Новости լրատվական կայք
