Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ Վրաստանից Ռուսաստան Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

«Ձնահոսքերի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ճանապարհը փակ է բեռնատարների համար փետրվարի 1-ից, իսկ փետրվարի 2-ից՝ նաև թեթև մարդատար և մյուս մեքենաների համար: Այժմ ձնահյուսի վտանգին ավելացել են նաև ձյան առատ տեղումները:

Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը ներկայումս գործող միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ (Վրաստանով)։

Սկզբնաղբյուրը՝ «Հայկական ժամանակ» լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *