2026 թվականի համար նախատեսվում է սահմանել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափաքանակ, որսի իրականացման ժամկետը սահմանում ենք սույն թվականի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը:
Այս մասին Կառավարության փետրվարի 5-ի նիստին հայտնել է ՇՄ նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ներկայացնելով 2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին որոշման նախագիծը:
Համաձայն Հարկային օրենսգրքի փոփոխությունների՝ 2026-ի սիգ ձկնատեսակի համար բնօգտագործման վճարը 1 կգ-ի դիմաց սահմանվել է 200 դրամ՝ նախկին 65 դրամի փոխարեն: Բնօգտագործման վճարները կվճարվեն ոչ թե փաստացի օգտագործված ծավալի, այլ տրամադրված չափաքանակի համար:
Սկզբնաղբյուրը՝ «Հայկական ժամանակ» լրատվական կայք
