Բացառիկ տնտեսական գոտին ծովային տարածքի մի տարածք է, որը տարածվում է մինչև 200 ծովային մղոն (370 կիլոմետր) երկրի ցամաքային ափից: Այս ինֆոգրաֆիկան ցույց է տալիս ամենամեծ բացառիկ տնտեսական գոտիներ ունեցող երկրները:
Իրենց բացառիկ տնտեսական գոտիների շրջանակներում երկրներն ունեն բնական պաշարների ուսումնասիրության և շահագործման բացառիկ իրավունքներ: Նրանք կարող են ստեղծել և օգտագործել արհեստական կղզիներ և կառույցներ, անցկացնել գիտական հետազոտություններ և պետք է պաշտպանեն և պահպանեն ծովային միջավայրը:
Այս գոտիների ներսում գտնվող մյուս երկրներն ունեն ազատ նավարկության և թռիչքների իրավունք: Նրանք կարող են նաև անցկացնել ստորջրյա մալուխներ և խողովակաշարեր:

Ֆրանսիան ունի ամենամեծ բացառիկ տնտեսական գոտին, հիմնականում իր արտասահմանյան տարածքների շնորհիվ: Դրա տարածքը կազմում է 11,691 միլիոն քառակուսի կիլոմետր:

Միացյալ Նահանգները (11,351 միլիոն քառակուսի կիլոմետր) և Ավստրալիան (8,505 միլիոն քառակուսի կիլոմետր) նույնպես դասվում են ամենամեծ երկրների շարքին՝ բացառիկ տնտեսական գոտու չափի առումով: Ռուսաստանը այս վարկանիշում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ 7,566 միլիոն քառակուսի կիլոմետր գոտու մակերեսով: Առաջին տասնյակում են նաև Միացյալ Թագավորությունը, Ինդոնեզիան, Կանադան, Ճապոնիան, Նոր Զելանդիան և Չիլին։
Սկզբնաղբյուրը՝ Naked-science լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *