Այս անվան տակ ճանաչվում են այն հոգևորականները, ովքեր Վարդանանց պատերազմից հետո Ատրորմիզդ մարզպանի դրդումով, պարսից Հազկերտ Բ-ի հրամանով ձերբակալվում են` Հայոց երկիրն ապստամբական նոր խլրտումներից զերծ պահելու համար, և տարվում Ապար աշխարհի Նյուշապուհ բերդը: Այնտեղ նրանց առաջարկվում է ընդունել մազդեզական կրոնը` իրենց կյանքը փրկելու համար: Ղևոնդյանք մերժում են այդ առաջարկը:

454 թ. քուշանների դեմ մղած մարտերում պարսիկները պարտություն են կրում: Մոգերն այս պարտության պատճառը վերագրում են Ղևոնդյաններին, որի հետևանքով էլ նրանք նահատակվում են:

Պատմությունը հիշում է նրանց անունները. Հովսեփ կաթողիկոս, Սահակ եպիսկոպոս, Ղևոնդ երեց, Մուշե քահանա, Արշեն երեց, Քաջաջ սարկավագ:

Սրանց հետ էին նաև Աբրահամ և Խորեն Երեցները, որոնց աքսորում են: Որոշ ժամանակ անց, չդիմանալով Ասորեստանի տոթակեզ եղանակներին, Խորենը մահանում է: Աբրահամը հետագայում թույլտվություն է ստանում հայրենիք վերադառնալու և ձեռնադրվում է Բզնունիքի եպիսկոպոս: Նրան է վերագրվում ասորական «Վկայք Արևելից» երկի հայերեն թարգմանությունը:

Սկզբնաղբյուրը՝ https://ter-hambardzum.net/s-ghevondyanc-khahananer-nahatakner-454/

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *