Որևէ մեկը կարո՞ղ է ասել՝ ՀՀ Պաշտպանության նախարարության որ գործառույթի համար է պետք գալու այս վիթխարի քանակության թուղթը, այն էլ այս էլեկտրոնային հաղորդակցման դարում։

Ի՞նչ են գրելու և ու՞մ են գրելու հայրենի զինվորները զինծառայության ընթացքում։ Ի՞նչ են գրելու և ու՞մ են գրելու ՊՆ աշխատակիցները աշխատանքի ընթացքում, այն դեպքում, երբ գրագրությունը վաղուց դադարել է թղթային լինելուց, անգամ եթե թղթային է, 127 միլիոն 908 հազար դրամի թղթի գնումը արդյոք ունի՞  տրամաբանություն։

Մինչ տարածաշրջանի երկրները զինվում են, հայրենի պաշտպանները թուղթ են ձեռք բերում։

Այստեղ ցավալիորեն հիշում ենք Խրիմյան Հայրիկի թղթե շերեփը․․․

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *