Ջերմամեկուսացման ծառայություններ մատուցող «Ակսման» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի՝ (հայցը՝ ստորև) ըստ երևույթին պահանջելով կատարված աշխատանքի համար հասանելիք վարձատրություն։
«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» բարեգործական հիմնադրամից հօգուտ «ԱԿՍՄԱՆ» ՍՊԸ-ի բռնագանձել 300․001 /երեք հարյուր հազար մեկ/ ՀՀ դրամ։Պարտավորության հիմնական գումարի՝ 300․001 /երեք հարյուր հազար մեկ/ ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրել և «ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» բարեգործական հիմնադրամից հօգուտ «ԱԿՍՄԱՆ» ՍՊԸ-ի բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ հայցադիմումի ներկայացման օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրվա ժամանակահատվածի համար։«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» բարեգործական հիմնադրամից հօգուտ «ԱԿՍՄԱՆ» ՍՊԸ-ի բռնագանձել 9․000 /ինը հազար/ ՀՀ դրամ՝ որպես Հայցվորի կողմից վճարված պետական տուրքի գումար։
