Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է ներքին աուդիտ անցկացնել և այդ նպատակով բյուջեից հատկացնել 93 միլիոն 432 հազար դրամ։

Աուդիտի նպատակահարմարության և ծավալների հիմքերին, բնականաբար, տեղյակ է ԿԳՄՍՆ-ն, ինչին նպատակ իսկ չկա անդրադառնալու, սակայն տարակուսելին այն է, որ գործադիրը, մի քանի տարի առաջ նախարարությունների կազմից վերացնելով աուդիտի ֆունկցիա ունեցող բաժինները, էլ ավելի ծախսատար դարձրեց աուդիտի գործընթացը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *