Ռուսաստանի բնակիչների սննդի վրա ծախսերը հասել են 16 տարվա ամենաբարձր մակարդակին։
Ռոսստատը հրապարակել է համապատասխան տվյալները՝ նշելով, որ 2026 թվականի սկզբին ռուսները սկսել են իրենց եկամտի գրեթե 40%-ը ծախսել սննդի վրա։
Ռոսստատի հրապարակած տվյալների համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիների բյուջեներում սննդի վրա կատարված ծախսերի մասնաբաժինը հասել է իր ամենաբարձր մակարդակին ավելի քան մեկուկես տասնամյակի ընթացքում։
Հաշվարկվում է, որ տարվա սկզբին ռուսների բոլոր ծախսերի 39%-ը ծախսվել է սննդի վրա։
Վերջին անգամ նման ցուցանիշներ երկրում գրանցվել են 2008 թվականին։
Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք
