Շատ Հոլիվուդյան աստղեր մանկության տարիներին ունեցել են կուռքեր, որոնք ոգեշնչել են նրանց դառնալ այն, ինչի մասին երազել են: Բիլլի Այլիշը նույնպես կիսվել է, թե ով է եղել իր կուռքը։
Իր բլոգում երգչուհին բացահայտել է, թե որ աստղն է պատիվ ունեցել ունենալ այնպիսի երկրպագու, ինչպիսին «Bad Guy» հիթի կատարողն է: Իր գրառման մեջ նա բացահայտել է, թե ով է ստացել իր առաջին լայքերը սոցիալական ցանցերում: Այդ հաջողակը պարզվել է՝ Ջասթին Բիբերն է։
Այնուամենայնիվ, Բիբերը միակը չէ, ով անցյալում ոգեշնչել է երգչուհուն: 2022 թվականին երգչուհին խոսել է The Beatles-ի ազդեցության մասին. «Կարծում եմ՝ երաժշտության հանդեպ իմ սերը 95%-ով պարտական է The Beatles-ին և Փոլին»։
Բիլլի Այլիշը հայտնի դարձավ 2015 թվականին՝ շնորհիվ իր եղբոր գրած «Ocean Eyes» երգի:
Երգչուհու դեբյուտային ալբոմը՝ «When We All Fall Asleep, Where Do We Go?»-ը, նրան 2020 թվականին բերեց չորս Գրեմմի մրցանակ:
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
