Բրիթնի Սփիրսը ձերբակալվել է Կալիֆոռնիայում՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով,- հաղորդում է TMZ-ը։
Երգչուհուն կանգնեցրել են Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկային ոստիկանները, ապա տարել ոստիկանություն։
Սփիրսին ձերբակալել են և շուտ ազատ արձակել։
Երկրպագուները անմիջապես նկատել են, որ ձերբակալության մասին լուրից հետո երգչուհին ջնջել է իր Instagram-ը։ Արտիստը այժմ պետք է ներկայանա դատարան մայիսի 4-ին, որտեղ գործը պաշտոնապես կքննվի։
Աստղի ներկայացուցիչների խոսքով՝ նրա սիրելիները ներկայումս քննարկում են աջակցության ծրագիրը, իսկ որդիները՝ Պրեստոնը և Ջեյդենը, պլանավորում են ժամանակ անցկացնել նրա հետ այս դժվարին ժամանակահատվածում։
Սա առաջին դեպքը չէ, երբ Բրիթնի Սփիրսը իրավական խնդիրների է բախվում. 2007 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել չորս դրվագով՝ Լոս Անջելեսում կայանված մեքենային հարվածելու, ապա դեպքի վայրից փախուստի դիմելու համար։
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
