Նարեկ Գարեգինյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ։

Նարեկ Մխիթարի Գարեգինյանի կենսագրությունը

Ծնվել է 1989 թվականի մայիսի 8-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2025-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետի տեղակալ,

2022-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետի տեղակալ,

2018-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ, ապա՝ ավագ քննիչ,

2015-2018թթ. – ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի հետաքննության գծով տեսուչ, ապա՝ ավագ տեսուչ,

2013-2015թթ. – ՀՀ Շիրակի մարզի Արթիկի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբանի ժամանակավոր պաշտոնակատար։

Կրթություն

2010 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա 2014 թվականին՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2010-2012թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *