Իրինա Յոլյանը տեղեկացրել է, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։

«Ընդգծեմ, որ սա բացառապես իմ անձնական որոշումն է։

Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին և բոլոր գործընկերներիս՝ անցած տարիների համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Բավականին բարդ և մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աշխատելն ինձ համար եղել է մեծ փորձառություն և պատասխանատվություն։

Կայացրել եմ որոշում՝ կուտակածս գիտելիքներն ու փորձը կիրառել առավել լայն ոլորտում, ինչի մասին կիրազեկեմ առաջիկայում։

Թեև թողնում եմ այս պաշտոնը, սակայն կապս Սյունիքի մարզի, համայնքի հետ մնում է անխզելի։

Ես շարունակելու եմ ապրել մեր բնակիչների հոգսերով՝ իմ հանրօգուտ գործունեությունը շարունակելով այլ հարթակում։ Իմ նվիրումն ու սերը հայրենիքի նկատմամբ անփոփոխ են»։

Սկզբնաղբյուրը՝ Oragir.news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *