Իրանի անվտանգության ղեկավարը զգուշացրել է սեպտեմբերի 11-ի նման հարձակում կազմակերպելու և Իրանին մեղադրելու դավադրությունների մասին։
Նա ասել է, որ Իսլամական Հանրապետությունը խստորեն պատժում է ագրեսորներին, բայց կտրականապես դեմ է նման ահաբեկչական հարձակումներին։
«Ես լսել եմ, որ Էպշտեյնի շրջապատի մնացած անդամները պլանավորում են սեպտեմբերի 11-ի նման միջադեպ կազմակերպել և մեղադրել Իրանին», – կիրակի օրը իր X էջում գրել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Սկզբնաղբյուրը`Iran.ru լրատվական կայք
