Բենքսի կեղծանվան հետևում թաքնվում է Բրիստոլում ծնված նկարիչ Ռոբին Գանինգհեմը, որի անունը հիմա Դևիդ Ջոնս է։ Այս մասին հայտնել են «Reuters» գործակալության լրագրողները՝ ամփոփելով մի քանի տարի տևած հետաքննության արդյունքները։
Նշվում է, որ նկարչին «մատնել են» ուկրաինացիները. գործակալությունն օգտագործել է 2022 թվականին Ուկրաինա կատարած նրա այցի մասին հանրային տեղեկությունը։
Հետաքննության մեջ նշվում է, որ Բենքսիի անունը ճիշտ էր բացահայտվել դեռևս 2008 թվականին։ Դա արել էր բրիտանական «The Mail on Sunday»–ը։ Լրատվամիջոցի լրագրողներն այն ժամանակ հայտնել էին, որ իրենց մեկ տարի տևած հետաքննությունը «փողոցային նկարչի ինքնության բացահայտմանը մոտեցել է» այնքան, որքան առհասարակ հնարավոր է։
Սկզբնաղբյուրը` Showbiz լրատվական կայք
