Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կանեփով սուր թունավորումը կարող է խաթարել մարդու հիշողության համակարգերի մեծ մասը։

Գիտնականները պարզել են, որ տետրահիդրոկանաբինոլ (ՏՀԿ) հոգեակտիվ բաղադրիչի ազդեցությունն անդրադառնում է ոչ միայն պարզ մտապահման, այլև առօրյա կյանքում կիրառվող մի շարք ճանաչողական գործընթացների վրա, օրինակ՝ ապագա անելիքները հիշելու, զրույցներին հետևելու կամ տեղեկատվության աղբյուրը որոշելու կարողության։

Գիտնականները ստուգել են հիշողության մի քանի տեսակ, այդ թվում՝ վերբալ, տեսողական-տարածական, պերսպեկտիվ (ապագա գործողությունների), աղբյուրի, կեղծ, էպիզոդիկ և իրադարձությունների հաջորդականության հիշողությունը։ Արդյունքները ցույց են տվել, որ կանեփ օգտագործած մասնակիցները թեստերի մեծ մասում զգալիորեն ավելի վատ արդյունքներ են գրանցել։ Ընդհանուր առմամբ, խաթարումներ են նկատվել հետազոտողների գնահատած հիշողության 21 ցուցանիշներից 15-ում։

Հատկապես ուժեղ ազդեցություն է նկատվել կեղծ հիշողության և աղբյուրի հիշողության համակարգերում։

Կանեփի ազդեցության տակ գտնվող մասնակիցներն ավելի հաճախ են «հիշել» բառեր կամ իրադարձություններ, որոնք իրականում նրանց չեն ներկայացվել։

Թեստերից մեկի ժամանակ մասնակիցների համար ընթերցել են փոխկապակցված բառերի ցանկեր, սակայն հիմնական բառը չի նշվել։

Հետագայում շատ փորձարկվողներ համոզված են եղել, որ լսել են այդ բառը, թեև այն չի հնչել։

Սկզբնաղբյուրը`Med.news  լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *