ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ծանր ապագայի է բախվում, եթե Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվի օգնել Վաշինգտոնին ապահովել Հորմուզի նեղուցում անվտանգությունը։
«Ամբողջովին տեղին է, որ նեղուցից օգուտ քաղող մարդիկ օգնեն ապահովել, որ այնտեղ ոչ մի վատ բան տեղի չունենա», – ասել է Թրամփը Financial Times-ին տված հարցազրույցում։
«Եթե արձագանք չլինի, կամ եթե դա բացասական արձագանք լինի, կարծում եմ, դա շատ վատ կլինի ՆԱՏՕ-ի ապագայի համար», – հավելել է ԱՄՆ նախագահը։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «պարտավորություն չուներ օգնել նրանց Ուկրաինայի հարցում»։
Սկզբնաղբյուրը` Interfax լրատվական կայք
