«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 18-ին՝
ժամը 10:30-21:00-ն կդադարեցվի ք.Դիլիջան Աղայանի, Արցախի, Զ.Անդրանիկի, Հակոբջանյան, Մ.Գորկու, Մյասնիկյանի, Կամոյի, Մանթաշյանի, Մխիթարյան փողոցների ջրամատակարարումը:
ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Արբաթ, Գետափնյա գյուղերի ջրամատակարարումը:
ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի ք.Կապան Շահումյան, Մ.Հարությունյան, Երկաթուղայիններ փողոցների ջրամատակարարումը:
ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի ք.Մասիս Նոր թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
