Politico-ն, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Սպիտակ տունը Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին դիտարկում է որպես բանակցային պոտենցիալ գործընկեր և հնարավոր է՝ երկրի հաջորդ առաջնորդ։

Նախկինում այլ հրատարակություններ Ղալիբաֆին՝ բարձրաստիճան պաշտոնյային, որը, սակայն, սպանված այաթոլլա Խամենեիի մերձավոր շրջապատի անդամ չէ, անվանել էին որպես Իրանի գլխավոր բանակցող։ Պաշտոնապես խոսնակն ինքը հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև շփումների մասին հաղորդագրությունները «կեղծ» են։ Ինչո՞վ է հայտնի Ղալիբաֆը, և ինչո՞ւ է նա այժմ առաջատար դիրքերում։

ԱՄՆ նախագահի վարչակազմի երկու աղբյուրների համաձայն` 64-ամյա Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը Վաշինգտոնի որոշ պաշտոնյաների կողմից դիտվում է որպես պոտենցիալ գործընկեր, որը կարող է առաջնորդել Իրանը և բանակցել Սպիտակ տան հետ։

Սկզբնաղբյուրը՝ BBC լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *