Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլում Հայաստանի հավաքականն ընդունեց Կոսովոյի թիմին: Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Կոսովոյի 17-ամյա հարձակվող Լորիկ Մեհմետին:
81-րդ րոպեին Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած հավաքականից 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց ռուսական «Ռոստովի» 17-ամյա կիսապաշտպան Դավիթ Բաթոյանը:
89-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմից կարմիր քարտ ստացավ «Արարատ-Արմենիա-2»-ի պաշտպան Հայկ Ղուկասյանը:
Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլում Հայաստանի թիմը մարտի 27-ին կմրցի Թուրքիայի, մարտի 30-ին՝ Ջիբրալթարի հետ:
Եվրոպայի Մ19 առաջնություն, որակավորման առաջին փուլ
Հայաստան – Կոսովո՝ 1:1
