Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) հայտնաբերել են Իսրայելի ուղղությամբ իրանական բալիստիկ հրթիռների արձակում։

ԻՊՈւ-ն այս մասին հայտնել է իր Telegram ալիքում։

«Պաշտպանական համակարգերը աշխատում են սպառնալիքը կանխելու ուղղությամբ», – ասվում է հայտարարության մեջ։

Ըստ The Times of Israel-ի` հրթիռները ուղղված էին երկրի կենտրոնի վրա։ Գրեթե 20 րոպե անց հարձակման սպառնալիքը չեղարկվել է։

Ըստ Իսրայելի Մագեն Դավիդ Ադոմի շտապ բժշկական ծառայության՝ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։

Ընդհանուր առմամբ, ԻՊՈւ-ն հայտնել է գիշերը Իսրայելի ուղղությամբ երեք հրթիռային արձակման մասին։ Առաջին երկու սպառնալիքները տևել են մոտ կես ժամ։ Ըստ The Times of Israel-ի՝ հրթիռներն ուղղված էին Իսրայելի հարավային Էյլաթ քաղաքին։

Նախորդ գիշերը ԻՀՊԿ-ն հայտնել է, որ հարվածել է Իսրայելի Դիմոնա և Էյլաթ քաղաքներին, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաներին։

Սկզբնաղբյուրը՝ RBC.ru լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *