Մադոննան կրկին հայտնվել է քննարկման կենտրոնում՝ նոր տեսանյութ հրապարակելուց հետո։ 67-ամյա փոփ աստղը վերստեղծել է իր կարիերայի ամենահիշարժան պահերից մեկը, բայց դա չէ, որ գրավել է հեռուստադիտողների ուշադրությունը։
Ինստագրամում երգչուհին տեսանյութ է հրապարակել, որտեղ նա գոնդոլով անցնում է Վենետիկի ջրանցքներով՝ դերասանուհի Ջուլիա Գարների հետ, ով, ըստ լուրերի, կմարմնավորի նրան ապագա կենսագրական ֆիլմում։
Շատերը նշել են նրա «չափազանց կատարյալ» մաշկը և լիովին հարթեցված դեմքը։ «Սա այլևս Մադոննան չէ, սա ուրիշ մեկն է», – գրել է օգտատերերից մեկը։
Սկզբնաղբյուրը՝ Style.news լրատվական կայք
