Ճապոնացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ պարզ երեկոյան ծեսը՝ տաք լոգանքը, կարող է զգալիորեն բարելավել տարեցների քունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sleep Health բժշկագիտական հանդեսում:
Հետազոտությանը մասնակցել է 2252 մարդ, որոնց միջին տարիքը 69-ն էր: Վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր քնելուց առաջ պարբերաբար տաք լոգանք էին ընդունում, ավելի խոր քուն են մտել, գիշերային արթնացումների ավելի քիչ դեպքեր գրանցել և անքնության զգալիորեն ավելի քիչ գանգատներ ունեցել: Ընդ որում՝ կանոնավոր ցնցուղը նմանատիպ ազդեցություն չի ունեցել:
Գիտնականները նաև օպտիմալ պայմաններ են սահմանել. լավագույն արդյունքները դիտվել են, երբ լոգանքը տևել է ոչ ավելի, քան 18 րոպե, իսկ ջրի ջերմաստիճանը մնացել է 41,7°C (106°F)-ից ցածր: Ազդեցությունն առանձնապես արտահայտվել է ցուրտ եղանակին:
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
