Ռուսաստանում մշակվում են մեծահասակների համար նախատեսված երկու նոր պատվաստանյութեր, որոնք այժմ գտնվում են կլինիկական փորձարկումների տարբեր փուլերում,- ասաց Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր ֆթիզիոլոգ Իրինա Վասիլևան։
«Մենք ունենք BCG պատվաստանյութ, որը պաշտպանում է տուբերկուլյոզի ծանր ձևերից, բայց լիովին չի պաշտպանում հիվանդությունից։ BCG պատվաստանյութի արդյունավետությունը բարձրացնելու համար մեր առաջատար հետազոտական կենտրոնները՝ Գամալեա կենտրոնը և Սմորոդինցևի անվան գրիպի ինստիտուտը, մշակել են նոր բուստերային պատվաստանյութեր, որոնք այժմ ուսումնասիրվում են կլինիկական փորձարկումների տարբեր փուլերում»,-ասաց Վասիլևան Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Մասնագետի ներկայացման համաձայն՝ ներկայումս ընթանում են պրոֆիլակտիկ GamTBvac պատվաստանյութի III փուլի կլինիկական փորձարկումները, իսկ թերապևտիկ GamLTBvac պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումները ավարտվել են։
Սկզբնաղբյուրը՝ Ria.ru լրատվական կայք
