Ըստ նոր հետազոտության՝ տանը ուտելիք պատրաստելը կարող է ավելի քան մեկ քառորդով նվազեցնել դեմենցիայի առաջացման ռիսկը։ Նման եզրակացության են հանգել գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Journal of Epidemiology & Community Health բժշկագիտական հանդեսում։
Հետազոտողները պարզել են, որ շաբաթը առնվազն մեկ անգամ տանն ուտելիք պատրաստող մարդիկ զգալիորեն ավելի քիչ են բախվել այդ հիվանդությանը. ամենաակնառու ազդեցությունը նկատվել է նրանց մոտ, ովքեր նախկինում խոհանոցում եփել-թափելու գրեթե փորձ չունեին։
Հետազոտողները վեց տարի շարունակ հետևել են 65 տարեկան և բարձր 10 հազար 978 մեծահասակների։
Մասնակիցներին խնդրել են գնահատել իրենց խոհարարական հմտությունները, ինչը հետազոտողներին հնարավորություն է տվել որոշել՝ ինչպես են խոհարարության հաճախականությունը և փորձը կապված դեմենցիայի առաջացման ռիսկի հետ։
Կանոնավոր կերպով ուտելիք պատրաստող տղամարդիկ ունեին դեմենցիայի առաջացման 23%-ով ցածր ռիսկ, մինչդեռ կանայք՝ 27%-ով ցածր ռիսկ, նրանց համեմատ, ովքեր ուտելիք չէին պատրաստում։
Զարմանալի է, որ սահմանափակ խոհարարական հմտություններ ունեցող մասնակիցները ամենաշատը շահեցին. նրանց ռիսկը 67%-ով ցածր էր։ Հետազոտողները ենթադրում են, որ դա թերևս արտացոլում է նոր հմտություններ սովորելուն առնչվող ճանաչողական խթանումը։
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
