Լոբաչևսկու համալսարանի գիտնականները առաջարկել են գլխուղեղի տրավմատիկ վնասվածքների հետևանքների դեմ պայքարի անսպասելի միջոց։
Նրանք ընտրել են մոլեկուլային ջրածին՝ նյարդային բջիջները պաշտպանելու համար։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գազը կարող է վերականգնել ճանաչողական ունակությունները և շարժողական ակտիվությունը նույնիսկ ծանր վնասվածքից հետո։
Ծանր գլխի վնասվածքների հիմնական վտանգը կայանում է ոչ միայն հարվածի մեջ, այլև դրան հաջորդող «կենսաքիմիական կրակի» մեջ։ Թթվածնի պակասը և ազատ ռադիկալների հարձակումը ուղեղի բջիջները ոչնչացնում են ավելի արագ, քան ֆիզիկական վնասվածքը։
Նոր մեթոդի գաղտնիքը կայանում է ոչ թե նեյրոններին ուղղակիորեն թիրախավորելու, այլ «փոխադրման» պաշտպանության մեջ։ Այլ կերպ ասած` թիրախը կարմիր արյան բջիջներն են, որոնք պատասխանատու են թթվածնի մատակարարման համար։ Իր հակաօքսիդանտային հատկությունների շնորհիվ ջրածինը չեզոքացնում է օքսիդացումը և վերականգնում կարմիր արյան բջիջները։
Սկզբնաղբյուրը՝ RG.ru լրատվական կայք
