Կիևը գրեթե ամբողջությամբ դուրս է բերել իր M1 Abrams տանկերը առաջնագծից՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի պատճառով: 19FortyFive-ի սյունակագիր Բրենդոն Վայխերտը բացատրեց ամերիկյան արտադրության մեքենաների անհետացումը:
Հեղինակի խոսքով Abrams-ները չափազանց հնացած էին ժամանակակից մարտական գործողությունների համար: Նա հիշեցրեց, որ ամերիկյան տանկերը արդյունավետ էին Պարսից ծոցի պատերազմի ժամանակ, քանի որ կոալիցիոն ուժերը ապահովում էին օդային գերազանցություն: Վայխերտը ընդգծեց, որ M1-ը նախատեսված չէ միայնակ գործելու համար: «Նույնիսկ մղձավանջային անօդաչու թռչող սարքերի ի հայտ գալուց առաջ ժամանակակից տանկային պատերազմը պահանջում էր աջակցություն զինված ուժերի բոլոր ճյուղերից», – գրում է նա:
Հրապարակման մեջ նշվում է, որ Abrams-ների ամենամեծ խնդիրը Հատուկ ռազմական գործողությունների գոտում (ՀՌԳ) ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքերն էին: Դրանք արդյունավետորեն թիրախավորում են տանկերը իրենց խոցելի կետերում՝ աշտարակի տանիքում և կորպուսում: Հեղինակի խոսքով՝ տանկը չի կարող արդյունավետ զենք լինել անօդաչու թռչող սարքերի գերիշխող միջավայրում:
Սկզբնաղբյուրը՝ Lenta.ru լրատվական կայք
