ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Եվրոպական միության և ԳԴՀ շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության (BMUKN) աջակցությամբ հայտարարում են ուսումնական հատուկ ծրագիր՝ հայաստանյան լրագրողների և խմբագիրների համար, որոնք պատրաստվում են լուսաբանել COP17 համաժողովը և ցանկանում են խորացնել գիտելիքները կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և բնապահպանական քաղաքականության թեմաներով:
Ծրագրի տևողությունը 3 ամիս է, դասերը կկազմակերպվեն 2 փուլով հիբրիդային՝ առկա և առցանց ձևաչափով՝
1-ին փուլը՝ 10 ապրիլ (բացում) – 10 մայիս, 2026թ.
2-րդ փուլը՝ 15 հունիս – 30 հուլիս, 2026թ.:
Դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան վկայական, իսկ լավագույն մասնակիցները կստանան հավաստագրման աջակցություն՝ աշխատելու միջոցառման երկու գոտիներում։
Դպրոցի շրջանավարտներից մի քանիսին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հնարավորություն կընձեռի հետագայոմ մասնակցելու նաև Հայաստանից դուրս բնապահպանական միջազգային այլ միջոցառումների։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
