ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մտադիր է նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը ներառել 100 դոլարանոց թղթադրամների վրա,- հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը:
Թարմացված թղթադրամների հրապարակումը նախատեսված է հունիսին: Փոփոխությունը համընկնում է Միացյալ Նահանգների անկախության տարեդարձի հետ:
«Նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը կհայտնվի 100-դոլարանոց թղթադրամների վրա՝ անկախության 250-ամյակի պատվին»,- ասվում է հայտարարության մեջ:
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
