Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» դադարեցրել է 37-ամյա կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգման բանակցությունները: Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Հայ կիսապաշտպանը կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026 թ. հունիսի 30-ը։
Այս շրջանում Մխիթարյանը վերականգնվում է վնասվածքից, որը ստացել էր Իտալիայի Ա Սերիայի 29-րդ տուրի «Ատալանտայի» դեմ խաղում (1:1)։ Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա ապրիլի երկրորդ կեսին։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերին» միացել է 2022 թ. «Ռոմայից» ազատ գործակալի կարգավիճակով։
Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 2 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ:
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
