Երկուշաբթի առավոտյան նավթի գներն աճել են՝ նախորդ սեսիայի արդյունքներով գրանցված աճից հետո:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 2,55 դոլարով (2,27%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 115,12 դոլարի: Ուրբաթ օրը պայմանագիրը թանկացել է 4,56 դոլարով (4,22%)՝ մեկ բարելի համար կազմելով 112,57 դոլար:

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային շուկայում WTI նավթի մայիսյան ֆյուչերսներն աճել են 1,26 դոլարով՝ բարելի համար հասնելով 100,90 դոլարի: Նախորդ սեսիայի արդյունքներով այս պայմանագրերի արժեքն աճել էր 5,16 դոլարով (5,4%)՝ մեկ բարելի համար կազմելով 99,64 դոլար:

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *