Գիշերն արթնանալը շատերի մոտ տարածված խնդիր է։ Օրինակ, կարող է մարդ արթանանալ ժամը 03.00-ին ու չկարողանալ նորից քնել։ Բժիշկ Մայքլ Բրոուսը բացահայտել է երկու պարզ և արդյունավետ մեթոդ, որոնք կօգնեն արագ վերադառնալ քնին։
Առաջին մեթոդը 4-7-8 շնչառական տեխնիկան է.
• Չորս վայրկյան՝ դանդաղ շնչեք քթով։
• Յոթ վայրկյան՝ պահեք շունչը։
• Ութ վայրկյան՝ դանդաղ արտաշնչեք բերանով։
Այս շնչառական ռիթմը օգնում է հանգստացնել նյարդային համակարգը, նվազեցնել սրտի կծկումների հաճախականությունը և մարմինը «տեղափոխել» թուլացման ռեժիմի։
Երկրորդ մեթոդը մկանների պրոգրեսիվ թուլացումն է։ Տեխնիկան ներառում է մարմնի յուրաքանչյուր մկանային խմբի լարումը և թուլացումը մեկ առ մեկ։ Կարելի է սկսել ոտքերից՝ աստիճանաբար բարձրանալով դեպի դեմքը։ Յուրաքանչյուր մկանային խումբ պետք է լարված լինի հինգ վայրկյան, ապա դանդաղորեն թուլացնել։
Բժշկի խոսքով այս մեթոդը օգնում է նվազեցնել սթրեսն ու անհանգստությունը, որոնք հաճախ խանգարում են քունը։ Երբ մարմինը ֆիզիկապես թուլանում է, ուղեղը ստանում է անվտանգության ազդանշան, և քունը վերադառնում է։
Բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել երկու մեթոդներն էլ հաջորդաբար՝ նախ հանգստացնել շնչառությունը, ապա թուլացնել մկանները։
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
