Որոշ սննդամթերքներ, որոնք ավանդաբար համարվում են առողջարար և առողջ սննդակարգի մաս, իրականում կարող են աննկատելիորեն մեծացնել կալորիաների ընդունումը և նպաստել քաշի ավելացմանը։ Սա հատկապես ճիշտ է այն սննդամթերքների և ըմպելիքների համար, որոնք հեշտ է չարաշահել։ Այս մասին Life.ru-ին ասել է էնդոկրինոլոգ Աննա Օդերիյը։
Օրինակ, ընկույզն ու ընկույզի կարագը դրա վառ օրինակ են։ Դրանք հարուստ են առողջ ճարպերով, բայց նաև շատ կալորիական են. 100 գրամը պարունակում է մինչև 700 կկալ։ Մի քանի բուռ ընկույզ ու դուք լրացրել եք ձեր օրական կալորիայի չափը։
Սմուզիներն ու հյութերը նույնպես հաճախ ընկալվում են որպես թեթև և առողջարար այլընտրանք։ Սակայն դրա մեկ բաժակը կարող է պարունակել մինչև 300-500 կկալ։
Պանիրը ևս այն սննդամթերքների թվում է, որի չափից շատ օգտագործումը դյուրին է։ Չնայած իր օգտակար հատկություններին, դրա 100 գրամը պարունակում է մինչև 300-400 կկալ։ Օրական մի քանի կտոր պանրի օգտագոծումը կարող է հանգեցնել գիրանալուն։
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
