ԱՄՆ-ն գրեթե հասել է Իրանում գործողության բոլոր նպատակներին, և այն կտևի ևս երկու-երեք շաբաթ,- ասել է Թրամփը։ Նա սպառնացել է հարվածել իրանական էլեկտրակայաններին, եթե Թեհրանը չհամաձայնվի գործարքի։
«Մենք նրանց (Իրանին – RBC) չափազանց ուժեղ հարված ենք հասցնելու հաջորդ երկու-երեք շաբաթների ընթացքում։ Մենք նրանց վերադարձնելու ենք քարե դար, որտեղ նրանք պետք է լինեն», – ասել է նա։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանը կորցրել է իր նավատորմն ու ռազմաօդային ուժերը։
Սկզբնաղբյուրը՝ RBC լրատվական կայք
