Ամերիկյան սրտի ասոցիացիան (AHA) խորհուրդ է տալիս օգտագործել բանջարեղեն, մրգեղեն  և ամբողջական հացահատիկներ՝ նախապատվությունը տալով բուսական սպիտակուցներին՝ մսի փոխարեն։ Շաքարի, աղի և բարձր վերամշակված սննդի օգտագործումը պետք է սահմանափակվի, իսկ լիարժեք յուղայնությամբ կաթնամթերքը պետք է փոխարինվի ցածր յուղայնությամբ կամ առանց յուղի տարբերակներով։

Այս տարվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց սննդակարգի նոր ուղեցույցներ՝ կոչ անելով ամերիկացիներին ավելացնել կենդանական և բուսական ծագման սպիտակուցների ընդունումը և ընդգծելով լիարժեք յուղայնությամբ կաթնամթերքի օգտագործման առավելությունները։

Կարմիր մսի օգտագործումը խրախուսող դաշնային կառավարության առաջարկություններից AHA-ն խորհուրդ է տալիս օգտագործել բուսական սպիտակուցներ (լոբազգիներ, ընկույզներ և սերմեր), ընտրել ցածր յուղայնությամբ կաթնամթերք և անյուղ տավարի միս, և սահմանափակել չափաբաժինները փոքր քանակությամբ։

Սկզբնաղբյուրը՝ Remedium լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *