Քաթարը հայտարարել է, որ որսացել է երկու իրանական թևավոր հրթիռ, իսկ երրորդը հարվածել է նավթատար նավի իր ափերի մոտ։ Անձնակազմը տարհանվել է, և տուժածներ կամ շրջակա միջավայրին հասցված վնաս չեն եղել։

Չորեքշաբթի` առավոտյան, Քաթարի ափերի մոտ թևավոր հրթիռը հարվածել է նավթատար նավի։

Քաթարի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանը երկրի ուղղությամբ արձակել է երեք հրթիռ, որոնցից երկուսը որսացել են հակաօդային պաշտպանության համակարգերը։

Իրանական հարվածի հետևանքով վնասված Aqua 1 տանկերը վարձակալվել է Qatar Energy-ի կողմից։ Քաթարի իշխանությունները հայտարարել են, որ իրավիճակը արագորեն վերահսկողության տակ է վերցվել։ Նավի անձնակազմի բոլոր անդամները տարհանվել են։ Մահվան կամ վիրավորների մասին հաղորդագրություններ չեն եղել։

Պաշտոնապես հաստատվել է, որ շրջակա միջավայրին վնաս չի հասցվել։

Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *