Այսօր նավթի գներն աճել են, իսկ բաժնետոմսերն անկում են ապրել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահրիչ հայտարարությունները փոշիացրել են պատերազմի շուտափույթ ավարտի վերաբերյալ ներդրողների հույսերը,- հայտնում է CNN-ը:

Brent տեսակի նավթի գինը սակարկությունների սկզբում աճել է 6,6%-ով՝ մեկ բարելի համար հասնելով 108 դոլարի նշագծին: WTI տեսակի նավթի գինը բարձրացել է 6,3%-ով՝ մեկ բարելի համար հասնելով գրեթե 106,4 դոլարի:

Շաբաթվա սկզբի աճից հետո Ֆոնդային շուկաները անկում են ապրել: Հարավկորեական Kospi ինդեքսը գլխավորել է անկումը Ասիայում՝ փակվելով 4,5%-ով ցածր նշագծի վրա: Եվրոպայում հիմնական ինդեքսները գերազանցապես բացասական տիրույթում են եղել, իսկ ամերիկյան ինդեքսների ֆյուչերսները նույնպես մատնանշել են ավելի ցածր մեկնարկի մասին:

Սկզբնաղբյուրը՝News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *