Apple-ի առաջին ծալովի սմարթֆոնն ունակ է արմատապես փոխել պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի iPhone-ը: Bloomberg-ի հայտնի լրագրող Մարկ Գուրմանի կարծիքով՝ նորույթը կդառնա տեսականու ամենանշանակալի թարմացումը ողջ պատմության ընթացքում՝ շնորհիվ սկզբունքորեն նոր ձևաչափի (form-factor):
Սպասվում է, որ ծալովի iPhone-ը կպատրաստվի «գրքույկի» ձևաչափով՝ ինչպես Samsung Galaxy Z Fold-ը: Սարքը կստանա մեծ ներքին ճկուն էկրան, որը բացվելիս կունենա փոքր պլանշետի չափսեր: Սա թույլ կտա Apple-ին առաջին անգամ լուրջ կերպով իրականացնել բազմախնդրությունը (multi-tasking) iPhone-ի վրա. միաժամանակ աշխատանք մի քանի հավելվածներով, բարելավված Split View և iPad-ի հնարավորություններին մոտ այլ գործառույթներ:
Սկզբնաղբյուրը՝ Tech.news լրատվական կայք
