«Ռենդի Ջորջը հրաժարական է տալիս բանակի 41-րդ շտաբի պետի պաշտոնից՝ անմիջապես ուժի մեջ մտնելով», – ասել է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը։ Ջորջը պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի օգոստոսից։

ԱՄՆ պաշտպանության նախարարը խնդրել է ԱՄՆ բանակի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջին, հրաժարական տալ,- հայտարարել է Պենտագոնը հինգշաբթի՝ առանց որոշման պատճառը նշելու։

«Ջորջը թոշակի է անցնում բանակի 41-րդ շտաբի պետի պաշտոնից՝ անմիջապես ուժի մեջ մտնելով», – ասել է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը։ Ջորջը պաշտոնը ստանձնել է 2023 թվականի օգոստոսին՝ Բայդենի վարչակազմի օրոք։

Իր գրեթե 40-ամյա զինվորական կարիերայի ընթացքում Ջորջը բազմաթիվ անգամներ ծառայել է Իրաքում և Աֆղանստանում, իսկ Բայդենի վարչակազմի օրոք զբաղեցրել է բանակի շտաբի պետի տեղակալի և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի ավագ ռազմական օգնականի պաշտոններ։

CBS-ը, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին անհրաժեշտ է մեկը, ով կիրականացնի իր և նախագահ Դոնալդ Թրամփի տեսլականը բանակի վերաբերյալ։

Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *