Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո վերադարձել է թիմ եւ մարզում անցկացրել միլանյան ակումբի կազմում:  Այս մասին հայտնում է «Ինտերի» մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականի նախկին ավագը ձախ ազդրի մկանային վնասվածք էր ստացել մարտի 14-ին՝ Իտալիայի առաջնության 29-րդ տուրի «Ատալանտայի» դեմ խաղում: Հայ կիսապաշտպանը մասնակցել էր երկրորդ խաղակեսին։

«Ինտերը» պատրաստվում է Իտալիայի առաջնության 31-րդ տուրի «Ռոմայի» դեմ խաղին, որը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ Երեւանի ժամանակով 21:45-ին:

Իտալիայի փոխչեմպիոնը 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Սկզբնաղբյուրը՝ Sport.news  լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *