«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 6-ին՝
ժամը 10:40-20:00-ն կդադարեցվի ք.Գորիս Յոլյան փողոցի և նրբանցքի ջրամատակարարումը:
ժամը 09:30-13:00-ն կդադարեցվի ք.Եղվարդ Գագարինի, Ազատամարտիկների 4-8 փողոցների, Սաֆարյանի 1, 2 նրբանցքների, Զ.Անդրանիկի 1-3 փողոցների ջրամատակարարումը:
ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
