ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են 45-օրյա հրադադարի հարցը,- հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ բանակցություններին մասնակցում է տարածաշրջանային միջնորդների խումբ՝ Պակիստանի, Եգիպտոսի և Թուրքիայի ներկայացուցիչներ։
Նրանք հույս ունեն կողմերից վստահության ամրապնդման միջոցներ ստանալ։
Միևնույն ժամանակ, աղբյուրները նշում են, որ «հաջորդ 48 ժամվա ընթացքում համաձայնության հասնելու հնարավորությունները քիչ են»։
Եթե Վաշինգտոնն ու Թեհրանը չկարողանան համաձայնության գալ, մեծ է հավանականությունը, որ իրավիճակը կսրվի՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ զանգվածային հարվածներով և ԻՀՊԿ-ի կողմից Պարսից ծոցի էներգետիկ օբյեկտների և ջրային համակարգերի դեմ պատասխան հարվածներով։
Սկզբնաղբյուրը՝ RG.ru լրատվական կայք
