Հայտնի ռուս երգչուհի Կլավա Կոկան (իսկական անունը՝ Կլավդիա Վիսոկովա) հայտարարել է բլոգեր Դմիտրի Մասլեննիկովի հետ նշանադրության մասին:

Նա այդ մասին հրապարակել է Telegram-ում:

Երգչուհին լուսանկարներ է տեղադրել՝ ցուցադրելով իր մատանին: «Մենք չենք հանդիպում: Մենք ամուսնանում ենք»,-գրել է նա:

Մեկ օր առաջ Կլավա Կոկան հաստատել է իր հարաբերությունները Մասլեննիկովի հետ: Նա լուսանկարներ է հրապարակել իր և բլոգերի հետ՝ նշելով իր նոր ալբոմի թողարկումը: Նա հավելել է, որ թողարկումը նվիրված է այն ժամանակաշրջանին, որը փոխել է իր կյանքը:

Սկզբնաղբյուրը՝ Style.news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *