Իսրայելը հայտարարել է Իրանից ևս մեկ հրթիռի արձակման մասին։ Հակաօդային պաշտպանության համակարգերը որսում են դրանք,- հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել է Իրանից Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ արձակված հրթիռներ: Հակաօդային պաշտպանության համակարգեր են տեղակայվել սպառնալիքը կանխելու համար»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի «Տելեգրամ» ալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
