Ազգային ցորենի ֆերմերների հիմնադրամի ղեկավարը նշել է, որ չնայած աշնանային ուժեղ երաշտին, վերջին գնահատականներով այս տարի ցորենի բերքը կկազմի մոտ 13 միլիոն տոննա։
Ազգային ցորենի ֆերմերների հիմնադրամի ղեկավար Հաշեմին հարցազրույցում նշել է, որ այս աշունը չափազանց չորային էր, առանց որևէ անձրևի։ Նա հավելել է, որ բավականին վատատեսորեն է տրամադրված այս գյուղատնտեսական տարվա ցորենի լավ բերքի հարցում։
Նա շարունակել է. «Աստծո և հունվարի կեսերից սկսված և մինչ օրս շարունակվող առատ ձմեռային անձրևների, ինչպես նաև գարնանային խոստումնալից կանխատեսումների շնորհիվ արտադրության պայմանները 180 տոկոսով ավելի լավն են, քան նախորդ տարիներին»։
Սկզբնաղբյուրը՝ Iran.ru լրատվական կայք
