Իրանում ծնված դեմոկրատ ներկայացուցիչ Յասամին Անսարին հայտարարել է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթի դեմ իմպիչմենտի հոդվածներ ներկայացնելու մտադրության մասին: Որպես պատճառ նշվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների նրա ղեկավարումը:

Ըստ Axios-ի՝  իր հայտարարության մեջ Անսարին մեղադրել է Հեգսեթին «պաշտոնական երդումը և Սահմանադրության նկատմամբ պարտականությունը բազմիցս խախտելու» և «ամերիկյան զինծառայողներին անզգուշորեն վտանգի ենթարկելու» մեջ:

Նա նաև կոչ է արել կաբինետին կիրառել 25-րդ փոփոխությունը՝ նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու համար՝ հղում անելով նրա սոցիալական ցանցերում Իրանի կառավարության մասին արված անպարկեշտ մեկնաբանություններին:

Սկզբնաղբյուրը՝ Kommersant լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *