Քուվեյթի առողջապահության նախարարության խոսնակ Աբդուլլահ ալ-Սանադը հայտարարել է, որ երկրի հյուսիսում Իրանի իրականացրած հարձակման հետևանքով արկերն ու բեկորները ընկել են բնակելի թաղամասի վրա, վիրավորվել է վեց մարդ:

Այս մասին տեղեկությունը փոխանցում է քուվեյթյան KUNA լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ դեպքի վայր են ժամանել շտապօգնության անձնակազմը և համապատասխան ծառայությունները:

«Բոլոր վիրավորներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, և նրանց վիճակը կայուն է առանց լուրջ բարդությունների»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ վերջին 24 ժամվա ընթացքում էմիրության օդային տարածքից հեռացվել են ինը բալիստիկ հրթիռ, չորս թևավոր հրթիռ և 31 անօդաչու թռչող սարք:

Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *