«Ինձ շատ հեռու էին փորձում պահել: Եղբայրներս հայրիկիս կողքին էին միշտ, ու քանի որ ես աղջիկ եմ ու փոքրն եմ, փորձում էին ինձ հնարավորինս հեռու պահել: Բայց ես հայրիկի կողքին էի միշտ, նրա հետ շատ կապված եմ ու բնականաբար և՛ եղբայրներիս և՛ հայրիկիս կողքին էի: Միասին փորձում էինք նրա կողքին լինել, իսկ դա նրան ամենաշատն էր պետք՝ իր ասելով: Փորձում էինք ավելի թեթև անցկացնել այդ շրջանը: Բարդ էր, բայց այս շրջանում ես ճանաչեցի իմ եղբայրներին ավելի շատ ու մեր կապն ավելի ամրացավ: Հիմա ավելի շատ ենք իրար զանգում, միշտ կապի մեջ ենք, այդ շրջանից դա է մնացել:
Ես ու մաման առանձնանում էինք հուսահատության պահերին, բայց երբեք կոտրվել չի եղել, ես չէի կարող կոտրվել, քանի որ ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում, բայց ինքն ուներ ամենաշատ իրավունքը կոտրվելու: Բայց ինքը երբեք չէր կոտրվում, իսկ դա ինձ ուժ էր տալիս արդեն»,- Tert.am Life-ի «No ֆիլտր» հաղորդման շրջանակներում՝ խոսելով հայրիկի՝ Հրանտ Թոխատյանի առողջական խնդիրների մասին, պատմել է դուստրը՝ դերասանուհի Լիլիթ Թոխատյանը:
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
