Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ ապրիլի 9-10-ը ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Այդ օրերին նշված մարզերում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50սմ-ով, սպասվում են նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։

Ապրիլի 8-10-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27մ/վ արագությամբ։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes   լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *