Ամերիկացի զինծառայողներն ու սպառազինությունը կմնան իրանական սահմանների մոտ այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել և պահպանվել համաձայնագրի բոլոր պայմանները։
Այս մասին իր Truth Social-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«ԱՄՆ բոլոր նավերը, օդանավերը և անձնակազմը՝ հավելյալ մարտական լրակազմով, սպառազինությամբ և այն ամենով, ինչը տեղին է ու անհրաժեշտ արդեն իսկ թուլացած թշնամու մահացու հետապնդման և ոչնչացման համար, կմնան իրենց տեղերում այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք բերված համաձայնագիրը չի պահպանվի ամբողջ ծավալով», – գրել է ամերիկյան առաջնորդը:
Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը ինչ-որ պատճառով չկատարի համաձայնագրի բոլոր պայմանները, ԱՄՆ-ն ավելի ուժգին հարվածներ կհասցնի։ Նա հավելել է՝ դա, սակայն, խիստ անհավանական է:
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
